ՀՀ իշխանությունները շարունակում եմ Սահմանադրական փոփոխությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Ինչպես հայտնի է Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն, որի հանրաքվեն տեղի կունենա այս տարվա դեկտեմբերի վեցին: Սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե Սահմանադրական փոփոխություններ իրականացնելու Սերժ Սարգսյանի նպատակը մեկն է՝ վերարտադրվել: Իսկ իշխանությունից էլ պնդում են հակառակը, վստահեցնելով, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրական փոփոխւթյուններից հետո չի հավակնելու ոչ նախագահի, ոչ վարչապետի եւ ոչ էլ ԱԺ նախագահի պաշտոններին:
Սարգսյանի այս վստահեցումները, մինչդեռ, արժանահավատ չեն այն պարզ պատճառով, որ իշխանությունը իր տված խոստումներից եւ ոչ մեկն էլ կյանքի չի կոչել: Հետեւաբար, հարց է առաջանում՝ քանի՞ հոգի է հավատում Սերժ Սարգսյանի այս հայտարարությանը: Հիշյալ հարցն այսօր Araratnews.am-ն ուղղել է նաեւ Սերժ Սարգսյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին: Վերջինս, սակայն, հարցը լսելուն պես ճողոպրեց: