տուն Լուրեր Քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն. քաղաքապետարան

Քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչները կվերաբնակեցվեն. քաղաքապետարան

247
0

6835938931_b6c6ffaf9c_z

Երևանի քաղաքապետարանից Araratnews-ին տեղեկացրեցին, որ քաղաքապետարանի կողմից հաշվառվել և կազմվել են Երևան քաղաքում առկա քանդման ենթակա վթարային բազմաբնակարան և հանրակացարանային շենքերի առաջնահերթության ցուցակներ, որտեղ 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Երևան քաղաքում հաշվառված են քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային 9 շենք, որից 4-ը՝ հանրակացարանային ՝ Սիսակյան փողոցի հ.3, Արցախի 4-րդ նրբանցքի հ.10, Արցախի հ.10/2, Նոր-Արեշ 35-րդ փողոցի հ.127/1 և 5 բազմաբնակարան՝ Շինարարների փողոցի հ.35, Բրյուսովի փողոցի հ.66, Հալաբյան փողոցի հ.3 շենքի 3-4-րդ մուտքեր և Տիգրան Մեծի հ.47 շենքերը:

Հաշվառված են նաև 3-րդ կարգի վթարայնության աստիճան ունեցող 98 շենքեր, որոնցից 35-ը՝ Աջափնյակում, 5-ը՝ Արաբկիրում, 1-ը՝ Ավանում, 15-ը՝ Կենտրոնում, 24-ը՝ Շենգավիթում, 2-ը՝ Մալաթիա-Սեբաստիայում, 11-ը՝ Էրեբունիում, 2-ը՝ Քանաքեռ-Զեյթունում և 3-ը՝ Նոր-Նորք վարչական շրջաններում:

Մեր այն հարցին, թե վթարային շենքերի բնակիչները արդյոք կվերաբնակեցվե՞ն այլ շենքում, կամ  կտրամադրվե՞ն նրանց ժամանակավոր կացարաններ, մինչ վերաբնակեցումը, Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանեցին. «Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում 2014 թվականին սկսվել է նոր 4 բազմաբնակարան շենքի շինարարություն Աջափնյակ վարչական շրջանի տարածքում՝ Մարգարյան փողոցի հ.45, Շինարարների 6 և Սիսակյան 16 հասցեներում, որոնց ավարտից հետո՝ 2015 թվականի վերջին, հնարավորություն կստեղծվի լուծել 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված  քանդման բոլոր ենթակա 4-րդ կարգի վթարային շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման հարցերը»: