տուն Լուրեր Քանդակագործ. «Թամանյանի թոռը համակրանք չունի Նարեկ Սարգսյանի նկատմամբ» (Aravot.am)

Քանդակագործ. «Թամանյանի թոռը համակրանք չունի Նարեկ Սարգսյանի նկատմամբ» (Aravot.am)

196
0

Narek-Tamanyan

Ալեքսանդր Թամանյանի լոնդոնաբնակ թոռ Գագիկ Թամանյանը, օրերս ահազանգ էր հնչեցրել ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան ինստիտուտը՝ Ճարտարապետության թանգարան-ինստիտուտի հետ միավորելու առիթով, նաեւ կարծիք հայտնել, որ այդ միավորումը կնպաստի թամանյանական թանգարանի փակմանը: Ինչ վերաբերում է թանգարան-ինստիտուտի տնօրեն կրտսեր Ալեքսանդր Թամանյանին, նա էլ ասել էր, թե այդ բաց նամակի մասին տեղեկացել է մամուլից: Aravot.am-ի հետ զրույցում ճանաչված քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը խոսելով աղմուկ հանած հարցի վերաբերյալ՝ նշեց. «Ես հիմա թանգարանում եմ եւ այստեղից եմ հայտնում տեղեկատվությունը: Այո՛, հրաման է եղել միացնելու, եւ դրանում վտանգավոր բան չկա, պարզապես Թամանյանի թոռը, որ Անգլիայում է ապրում, երեւի համակրանք չունի Նարեկ Սարգսյանի նկատմամբ, եւ գուցե չի ուզում, որ իր պապի անվան հետ կապվի ուրիշ թանգարան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/02/29/662437/