տուն Լուրեր Քամին քարից ոչ մի բան չի կարա տանի․ Գագիկ Ծառուկյանը հիշեց Կարեն...

Քամին քարից ոչ մի բան չի կարա տանի․ Գագիկ Ծառուկյանը հիշեց Կարեն Կարապետյանի ժամանակները

231
0

Կարեն Կարապետյանը ընկե՞լ էր Ծառուկյանի հետևից, օբյեկտները հիսուն հոգով մտնո՞ւմ էին, մեքենաները կանգնացնում էին, կշեռքով կշռում։ Այս մասին այսօր հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան՝ պատասխանելով Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանին վերաբերող հարցին։

«Մի քիչ ձեր աչքերը բացեք, միակողմանի չըլնեք։ Էսօր Ծառուկյանին ոչ մի բան չեն անի, քամին քարից ոչ մի բան չի կարա տանի։ Ծառուկյանը կայացած սեփականատեր ա ոչ թե մի հատի, այլ մի 47 հատի»,- հավելեց ԲՀԿ նախագահը։

Նա նկատեց, որ իրեն նախանձողներ շատ կան, որոնք «գիշերները չեն կարա քնեն, այդպես էլ մնալու են նախանձ, չկայացած»։