Սննադակարգի մասնագետ Ջոանա Մաքմիլանը պնդում է, որ ոչ մի վտանգավոր բան չկա, եթե քաղցած ես քնում։ Ընդհակառակը՝ դա օգտակար է, քանի որ օրգանիզմը սկսում է օգտագործել «պահետսային պաշարները», որը հնարավոր է լրացնել առավոտյան նախաճաշի ժամանակ։
Սակայն շատերը դրանից վախենում են ու քնելուց առաջ սնունդ են ընդունում։ Մարդիկ հաճախ շատ քաղցած չեն լինում, այլ պարզապես թեթև սով են զգում և դեմ չեն լինում ինչ-որ բան ուտել։ «Ուտել անհրաժեշտ է միայն այն դեպքում, եթե առաջանում է սովի իարական զգացում։ Սովը մարզում է օրգանիզմը։ Կամ հենց զգացիք, որ քաղցը ճնշված է, հեռացեք խոհանոցից», — ասել է մասնագետը։
Երեկոյան ժամերին մարդիկ, բացի ամեն ինչից, ուտում են օրգանիզմի համար անառողջ սնունդ։ Ընդհանրապես, մարդիկ չպետք է ուտեն քնելուց մի քանի ժամ առաջ։ Իսկ ընթրիքից հետո չի կարելի խոհանոց մտնել մինչև նախաճաշը։