տուն Լուրեր Քաղաքը պետք է ունենա պատմություն. առանց դրա այն քաղաք չէ.ճարտարապետ

Քաղաքը պետք է ունենա պատմություն. առանց դրա այն քաղաք չէ.ճարտարապետ

83
0

gurgenm

Ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը չի կիսում  ճարտարապետ Լևոն Իգիթյանի այն տեսակետը, թե Արամի 30-ի շինությունը, որը օրեր առաջ քանդվել էր, քոլիկ է,  Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ ճարտարապետը: «Լևոն Իգիթյանը սխալ է ասում, ախր չի կարելի նման բան անել»,- ասաց Մուշեղյանը:
Հարցին, թե տարեցտարի Երևանի դիմագիծը կորչում է, ինչի՞ հետևանք է այս ամենը, ճարտարապետը տվեց հետևյալ պատասխանը.«Երբ, որ այն ժամանակ պլանային տնտեսություն էր, ամբողջ քաղաքաշինությունը գտնվում էր պետության հովանավորության ներքո, պետական ծրագրերը ֆինանսավորում էր պետությունը և այլն, երբ, որ պլանային շուկայից անցում կատարվեց շուկայական տնտեսության՝ խնդիրներ առաջ եկան: Այդ խնդիրների ֆինանսավորումն իրենց վրա վերցրին անհատները»: Դրանից հետո արդեն, ըստ Մուշեղյանի, անհատ սեփականատերերը սկսեցին թելադրել իրենց խաղի կանոնները:
Հարցին, թե փաստորեն, «Ավելի լավ Երևան» անվան ներքո, իրականում քանդում են հինը, ճարտարապետն ասաց. «Հարցերը ի սկզբանե չեն մշակվում, տրվում է թույլտվություն, հետո փաստի առաջ են կանգնում, և արդեն ուշ է: Նույն Արամի 30 շենքը եթե ուզում էին պահպանել՝ ի սկզբանե կպաշտպանեին: Մոսկվան, որ Մոսկվա է, երբ որ Գորկու փողոց կոչեցյալում, որ հիմա այդպես չի կոչվում, հին շենք կար, այն հատուկ մեխանիզմով հետ շարժեցին: Այսինքն, եթե ուզում են մի բան պահպանել՝ լուծումը միշտ էլ կարելի էր գտնել»:

Ճարտարապետն ասում է, քաղաքը պետք է ունենա պատմություն, առանց դրա այն քաղաք չէ: Հարցին, թե ինչու՞ է  ճարտարապետների և մշակութային գործիչների մեծ մասը անտարբերություն ցուցաբերում, Մուշեղ Գալստյանը նշեց, թե խնդիրը երկու կողմ ունի. առաջինն այն է, որ նյութին լավ չեն տիրապետում, բացի այդ մտածում են, որ այդ հարցերի հետ հաշվի չեն նստում, և, հետևաբար, անիմաստ են համարում խոսել: