տուն Հասարակություն Մշակույթ Քաղաքաշինության նախարարությունում կքննարկվի Նեմրութի Երվանդունիների դիցարանը ՀՀ- ում վերականգնելու հարցը

Քաղաքաշինության նախարարությունում կքննարկվի Նեմրութի Երվանդունիների դիցարանը ՀՀ- ում վերականգնելու հարցը

112
0
mount_nemrut_CiliciaՀՀ քաղաքաշինության նախարարությունը ընթացք է տվել վերջերս «Առավոտ» օրաթերթում Նեմրութի՝ Երվանդունիների դիցարանը Հայաստանում վերականգնելու վերաբերյալ գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանի՝ հանրապետության նախագահին և ՀՀ կառավարությանն ուղղված բաց նամակին:Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ըստ այդմ, նա նամակով դիմել էր նաև ՀՀ քաղաքաշինության նախարարին: Ընթացք տալով տիկին Պետրոսյանի նամակին` քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը աշխատանքային խումբ է ձևավորել: Քննարկման արդյունքում որոշվել է Նեմրութի՝ Երվանդունիների դիցարանը Հայաստանում վերականգնելու հարցն ընդգրկել քաղաքաշինության նախարա րին կից կոլեգիայի ճարտարապետական հանձնաժողովի նիստի օրակարգում, որը տեղի կունենա հոկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակում: