տուն Լուրեր Քաղաքաշինության նախարարի պարզաբանումները Վ. Այվազյանի համար զավեշտալի են

Քաղաքաշինության նախարարի պարզաբանումները Վ. Այվազյանի համար զավեշտալի են

134
0

Vardan-Ayvazyan

ԱԺ-ում շարունակվում է 2014 թ-ի պետական բյուջեի կատարման մասին քննարկումները: ՀՀ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը տեղեկացրեց, որ նախարարությանը 2014թ-ին հատկացվել է 8.7 մլրդ դրամ, որից 7.7 մլրդ դրամը կապիտալ ծախսերի համար:

«Այս ցուցանիշի սահմաններում 2014թ-ին ընդհանուր առմամբ իրականացվել են 34 կրթական, 6  մարզական օբյեկտների հիմնանորոգում և կառուցում, 4 մշակութային օբյեկտների շինարարություն»,- հայտնեց քաղաքաշինության նախարարը:

Նախարարը հայտնեց նաևˋ 13 օբյեկտների ուսումնասիրություններից հետո  եկել են եզրկացության , որ այդ օբյեկտների վրա, որոնք վթարային են,  հատկացումներ անել չի կարելի, իսկ դրանց համար նախատեսված գումարը հանվել և ուղղվել է աղետի գոտի:

ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի համար այս ամենը թվաց զավեշտալի:

«Դուք ասում եքˋ օբյեկտները նայել ենք, հանել ենք ցուցակից, որովհետև վթարային են, կներեք պատգամավորներն այդքան հնարավորություն չունեն գնան-տեսնեն, որ ասում եքˋ լավն է, հետո ասում եքˋ խոտան է, ո՞նց հասկանանք, ո՞վ է այդ նախկին նախագծի հեղինակն ու պատասխանատուն, որը վերցրել է նաև ֆինանսավորում, հիմա էլ ֆինանսավորումը հանվել է ու ասվում էˋ շինարարության համար նպատակահարմար չէ»,- հետաքրքրվեց Վարդան Այվազյանը:

«Բազմաթիվ դպրոցներ, որոնք կառուցվել են պատերազմի տարիներին, բացարձակ չեն համապատասխանում սեյսմիկ անվտանգության նորմերին ու այդ ուղղությամբ այժմ լուրջ աշխատանքներ են կատարվում»,- պարզաբանեց  Քաղաքաշինության նախարարն ու նաև նշեց` լուրջ տեխնիկական ուսումնասիրության են կատարվել, որից պարզվել էˋ պետք է քանդվեն ու նորից կառուցվեն:

Վարդան Այվազյանն էլ հետաքրքրվեցˋ «19 45թ-ի, թե՞ 2004թ-ի պատերազմի ժամանակ»:

Այնուհետև, ՀՀԿ-ական  պատգամավորը խորհուրդ տվեց գումար վերցնել և մոնիտորինգ անել` որ շենքն ինչ վիճակում է ու տվյալներ ներկայացնել: Ի պատասխան` Նարեկ Սարգսյանն ասացˋ ունեն նման ուսումնասիրության արդյունքներ, որոնք,սակայն, դեռևս վերջնական չեն: