տուն Լուրեր Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Տաթևիկ Ռևազյանի հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Տաթևիկ Ռևազյանի հետ քննարկել է «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման հարցը

150
0

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից:

«Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին քննարկմանը մասնակցել են նաև քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդականներ Արմեն Մինասյանը, Արամ Բաբաջանյանը և ֆրանսահայ ճարտարապետ Արա Թաջիրյանը: