տուն Լուրեր Քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան. կենսագրություն

Քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյան. կենսագրություն

160
0

Այս տարի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-21-ը: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի, «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ ի դեմս Միքայել Մանուկյանի, «Երևանի հանրություն» դաշինքը՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ ի դեմս Արարատ Զուրաբյանի, «Ժառանգությունը»՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, «Օրինաց երկիրը»՝ ի դեմս Մհեր Շահգելդյանի, «Ռեֆորմիստներ» կուսակցությունը՝ ի դեմս Արտակ Ավետյանի, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի:

Araratnews.am-ը ներկայացնում է քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կենսագրությունը:

Րաֆֆի Հովհաննիսյանը ծնվել է 1959 թ-ի նոյեմբերի 20-ին ԱՄՆ նահանգի Կալիֆորնիա  նահանգի Ֆրեզնո քաղաքում: Րաֆֆի Հովհաննիսյանը ամերիկահայ պրոֆեսոր և պատմագետ Ռիչարդ Հովհաննիսյանի զավակն է, ամուսնացած է և ունի հինգ երեխա:

Կրթություն:

1977-78 թթ. սովորել է Կալիֆորնիայի պետական համալսարանի Բերքլիի մասնաճյուղի քաղաքագիտական բաժնում։ 1979 թ. տեղափոխվել է նույն համալսարանի Լոս Անջելեսի մասնաճյուղ (UCLA)՝ բարձրագույն ուսումը շարունակելով հայոց պատմություն մասնագիտությամբ։ 1980 թ. ավարտել է հիշյալ համալսարանը՝ պատմության և արևելագիտության գծով։ 1982 թ. ստացել է մագիստրոսի կոչում Մասաչուսեթս նահանգի Թաֆտս համալսարանի միջազգային օրենքի և դիվանագիտության Ֆլեչեր ինստիտուտում։ 1985 թ. ստացել է իրավաբանության դոկտորի աստիճան Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի իրավաբանական կենտրոնում՝ պաշտպանելով Համատիեզերական իրավասության դատական սկզբունքը և Հայոց ցեղասպանությունը վերտառությամբ ատենախոսությունը։ 1981-82 թթ. աշխատել է Թաֆտս համալսարանում որպես հայոց պատմության դասախոս:

Գործունեություն

1985-89 թթ. պաշտոնավարել է որպես իրավաբան՝ Լոս Անջելեսի մի շարք գրասենյակներում։ 1989 թ. հիմնել և ղեկավարել է հայ փաստաբանների միությունը, իսկ 1990 թ. հայրենադարձվել է Հայաստան և տնօրինել է Ամերիկայի հայկական համագումարի աղետի գոտու վերականգման գրասենյակը։ 1991-92 թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։ 1994 թ. Երևանում հիմնել է և մինչև օրս ղեկավարում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը։ 1998 թ. եղել է ՀՀ տեղեկատվության և գրահրատարակչության վարչության պետ, ապա «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն։ 2001 թվականին երկար փորձերից հետո Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը ստացավ ՀՀ քաղաքացիություն։ 2002 թ. հիմնադրել է «Ժառանգություն» կուսակցությունը և դարձէլ է այդ կուսակցության նախագահ մինչև 2009-ի սեպտեմբեր, երբ հրաժարվել է՝ մնալով կուսակցության փաստացի առաջնորդ։ 2010 թվականի հուլիսին Րաֆֆի Հովհաննսիյանը ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ։ 2007 թվականին Հովհաննիսյանը համամասնական կարգով դարձավ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» պատգամավորական խմբակցության ղեկավար։

2013 թվականի փետրվարի 18-ի նախագահի ընտրություններին Րաֆֆի Հովհաննիսյանը ըստ պաշտոնական տվյալների հավաքեց 539 691 ձայն, իսկ գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց 861 155 ձայներով։ Այսինքն ընտրություններին մասնակցած քաղաքացիների 35 տոկոսից ավելին քվեարկել էին Րաֆֆիի օգտին։ Վերջինս չհամաձայնվեց արդյունքների հետ և սկսեց հետընտրական բողոքի ակցիաներ կազմակերպել, որոնք ստացան «Բարևի հեղափոխություն» անվանումը։

Սակայն մարտի 31-ին ավարտեց հացադուլը։ Ապրիլի 9-ին գործող նախագահի երդմնակալության օրը Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում ժամը 12-ին հանրահավաք կազմակերպեց, այդ օրը Հովհաննիսյանը երկու անգամ ցուցարարների հետ փորձեց մոտենալ ՀՀ նախագահի նստավայրին, սակայն ոստիկանական ուժերը թույլ չտվեցին։ Երկրորդ անգամը տեղի ունեցավ երեկոյան, երբ Հովհաննիսյանի գլխավորությամբ ցուցարարները Ազատության հրապարակից շարժվեցին Բաղրամյան պողոտա, որի սկզբնամասում տեղի ունեցան լոկալ բախումներ, որոնք ավարտվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի բանակցությունների արդյունքով, ըստ որի ցուցարարները Րաֆֆի Հովհաննիսյանի և Գասպարյանի գլխավորությամբ պետք է շարժվեին Ծիծեռնակաբերդ մոմավառության՝ Սարյան փողոցով, այլ ոչ թե Բաղրամյանով՝ նախագահի նստավայրի մոտով (նախատեսված տարբերակի համաձայն), սակայն ցուցարարների մի մասը նրանց չմիացավ։ Նախագահի մեկ այլ թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, Բաղրամյանում մնացած մարդկանց կոչ արեց նստացույց իրականացնել, սակայն Ղուկասյանին բերման ենթարկեցին։ Ծիծեռնակաբերդից Հովհաննիսյանը վերադարձավ Բաղարամյանում մնացած ցուցարարների մոտ և ոստիկանների հետ կրկին բանակցությունների արդյունքում՝ ցուցարարներին թույլ տրվեց քայլերթով անցնել Բաղրամյանով, որից հետո արդեն փոքրաթիվ ցուցարարները վերադարձան Ազատության հրապարակ և Հովհաննիսյանը ավարտեց այդ օրվա բողոքի միջոցառումները։