տուն Լուրեր Քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան. կենսագրություն

Քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյան. կենսագրություն

232
0

Այս տարի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր՝ սեպտեմբերի 10-21-ը: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի, «Լույս» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է, Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ ի  դեմս Միքայել Մանուկյանի,  «Երևանի հանրություն» դաշինքը՝ ի դեմս Անահիտ Թարխանյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը՝ ի դեմս Արարատ Զուրաբյանի, «Ժառանգությունը»՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, «Օրինաց երկիրը»՝ ի դեմս Մհեր Շահգելդյանի, «Ռեֆորմիստներ» կուսակցությունը՝ ի դեմս Արտակ Ավետյանի, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ ի դեմս կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի:

Ներկայացնում ենք Արարատ Զուրաբյանի կենսագրությունը։

Արարատ Անուշավանի Զուրաբյան (օգոստոսի 9, 1963, Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քաղաքական և պետական գործիչ, Հայոց համազգային շարժում կուսակցության նախագահ, ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, ազատամարտիկ։

Արարատ Զուրաբյանը 1986 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտիտնտեսագիտության ֆակուլտետը։

1994-1995 թվականներին եղել ՀՀ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ։ 1996 թվականին ընտրվել, 1999 թվականին վերընտրվել է Կենտրոն համայնքի թաղապետ։

2002-2010 թվականներին եղել է ՀՀՇ վարչության նախագահ։ 2013 թվականից ՀՀՇ կուսակցության նախագահն է։

2017 թվականի ապրիլի 2-ին Ծառուկյան դաշինքի համապետական ցուցակով ընտրվել է 6-րդ գումարման ազգային ժողովի պատգամավոր։

Մասնակցել է Արցախյան ազատամարտին, «Սպանդարյան» կամավորական ջոկատի հիմնադիրներից է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ։