Քաղաքապետարանը «Սանիթեքի» նկատմամբ իր բոլոր դրամական պարտավորությունները կատարել է պատշաճ ու ժամանակին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի մամուլի խոնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով «Սանիթեք» ընկերության կողմից Երևանի քաղաքապետարանի դեմ դատական հայց ներկայացնելու հանգամանքին։
«Հակառակը, ի աջակցություն «Սանիթեքի», որոշ տույժեր ու պահումներ ներվել են ընկերությանը, որ նա կարողանա ուշքի գալ, փորձի նորմալ կատարել իր պարտականությունները»,- ասաց Կարապետյանը: