տուն Լուրեր Քաղաքապետարանը ֆուտբոլասերների համար մեծ էկրաններ է տեղադրել

Քաղաքապետարանը ֆուտբոլասերների համար մեծ էկրաններ է տեղադրել

86
0

yerevan evroԵրևանի քաղաքապետարանը Կարապի լճի մոտ և Կասյան փողոցում տեղադրել է մեծ էկրաններ, որոնցով Երևանի ֆուտբոլասերները կդիտեն հունիսի 10-ին մեկնարկող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության հանդիպումները։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցած հաղորդագրության մեջ նշված է. «Հարգելի համաքաղաքացիներ,

Երևանի քաղաքապետարանը  «Երևանյան ամառ 2016» ծրագրի շրջանակում  պատրաստել է հաճելի անակնկալ:   Յուրաքանչյուր օր՝ ժամը 20:00-ին Կասյան փողոցի և 23:00-ին Կարապի լճի մեծ էկրաններին կցուցադրվեն ֆուտբոլի Եվրոպայի առաջնության դիտարժան խաղերը:

Բոլոր ֆուտբոլասերներին հրավիրում ենք միասին վայելելու խաղերը և երկրպագելու իրենց նախընտրած թիմերին:

Առաջնության հանդիսավոր բացումը, այնուհետև Ֆրանսիա-Ռումինիա հանդիպումը կարող եք դիտել այսօր և՛ Կարապի լճի և՛ Կասյան փողոցի էկրաններին՝ ժամը 22:00-ից:
Մաղթում ենք հաճելի, գոլառատ եր եկոներ»: