Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը գրել է. «Ցանկություն, ոչ թե փաստ
Արդեն երկու օր է մամուլում տեղեկատվություն է տարածվում, որ Երևանում 270 մետր բարձրությամբ և 71 հարկ ունեցող երկնաքեր կկառուցվի։
Այս կապակցությամբ հարկ եմ համարում տեղեկացնել, որ Երևանի քաղաքապետարան ոչ մի պաշտոնական դիմում չի ներկայացվել և ոչ մի շինթույլտվություն կամ այլ որևէ փաստաթուղթ Երևանի քաղաքապետարանը չի տրամադրել»: