տուն Լուրեր Բլոգ Քաղաքապետարանը՝ քաղաքապետի կողմնակիցների և ցուցարարների միջև ընդհարման մասին

Քաղաքապետարանը՝ քաղաքապետի կողմնակիցների և ցուցարարների միջև ընդհարման մասին

133
0

Երևանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության բաժնի պետ Արթուր Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հարգելի՛ համաքաղաքացիներ,

քիչ առաջ որոշ կայքեր և սոցիալական ցանցերի օգտատերեր հրապարակել են ահազանգ այն մասին, որ Բաղրամյան-Օրբելի փողոցների խաչմերուկում իբր թե Երևանի քաղաքապետի կողմնակիցների և ցուցարարների միջև ընդհարում է տեղի ունեցել։
Պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ միջադեպը որևէ առնչություն չունի ո՛չ Երևանի քաղաքապետարանի և ո՛չ էլ Երևանի քաղաքապետի հետ, տվյալ ավտոմեքենան էլ որևէ կապ չունի Երևանի քաղաքապետարանի հետ: Մենք մշտապես դատապարտել ենք նմանատիպ երևույթները և կոչ ենք անում չտրվել սադրանքների և զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց: