Երեւանում ցանկանում են 71 հարկանի շենք կառուցել անմոռուկի տեսքով: Շենքի ճարտարապետական նախագծման աշխատանքներն իրականացնելու է «Էլոյան Արքիտեքստ» ընկերությունը: Մտահղացման հեղինակը Ավետիք Էլոյանն է՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանն է՝ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահը:
Նա օրեր առաջ ասել է. «Եթե չեմ սխալվում՝ կառուցապատողը խոսակցություններ է վարում քաղաքապետարանի հետ»:
71 հարկանի շենքը ցանկանում են կառուցապատել Իսակովի պողոտայի հարեւանությամբ:
Araratnews.am-ը Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ պարզաբանում լսելու: «Երեւանի քաղաքապետարանը որեւէ պաշտոնական դիմում չի ստացել , առավելեւս շինթույլտվություն չի տվել»,- պատասխանեցին քաղաքապետարանից:
Սոնա Դավթյան