տուն Լուրեր Քաղաքական մեծամասնության կողմից նաև միտում նկատվեց գովեստի խոսքեր ասելու. Գալուստ Սահակյան

Քաղաքական մեծամասնության կողմից նաև միտում նկատվեց գովեստի խոսքեր ասելու. Գալուստ Սահակյան

139
0

galust-sahakyan-parliamentary-speaker

Այսօր Ազգային ժողովում ամփոփվում է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ներկայացրած ՀՀ դատախազության՝ 2014թ. հաշվետվությունը: Ելույթների փուլում հաշվետվության քննարկման մասին խոսեց նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:

«Համենայն դեպս, չեմ հիշում, որ այսպիսի աննախադեխպ քննարկում լինի Ազզգային ժողովում: Ընդհանրապես, մեր դատական և դատախազական համակարգի բարեփոխումների առումով սա մասշտաբային քննարկում էր: Բոլոր հարցերին զեկուցողը պատասխանեց: Դուք բոլորդ, փաստորեն, դատախազից հաշվետվություն էիք պահանջում: Քաղաքական մեծամասնության կողմից նաև միտում նկատվեց գովեստի խոսքեր ասելու: Չի կարելի բաներ ասել, որ դու ամեն օր կարող ես կարճ ճանապարհով քննարկել ու քո հարցերը տալ: Նույնիսկ պարոն Փաշինյանի ելույթն եմ գնահատում: Պակասում էր բարեկրթությունը: Կարելի էր շատ հանգիստ ասել, որ մեր երկրում դատական համակարգը բարեփոխումների կարիք ունի»,- ասաց Սահակյանը և շարունակեց. «Ժամանակաշրջանն է այդպիսին, այս մշակույթն էլ կկարգավորվի հետագայում: Բայց չասել, որ գլխավոր դատախազը ըստ ամենայնի պատրաստվել էր և պատասխանեց բոլորի հարցերին՝  չի կարելի: Քննարկումը նպաստում է, որպեսզի ավելի աչալուրջ լինենք: Ինձ համար հետաքրքիր է, որ այս քննարկումից հետո արդյունքներ ունենանք»:

Ամփոփելով իր խոսքը` Սահակյանը հորդորեց պատգամավորներին խորհրդարանական լեքսիկոնը հասանելի դարձնել հասարակությանը: