տուն Լուրեր Քաղաքական գործիչներն ու ապրիլմեկյան հումորները

Քաղաքական գործիչներն ու ապրիլմեկյան հումորները

114
0

humor

Քաղաքական գործիչները՝ ապրիլմեկյան հումորներով: Ովքե՞ր են հաճախ հումոր անում, եւ որքանով է նրանց մոտ ստացվում խաբել ապրիլի մեկին:

Araratnews.am-ը զրուցել է քաղաքական որոշ գործիչների հետ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, չնայած հումորով մարդ է, բայց դժվարացավ հիշել ապրիլմեկյան կատակ, որն իր հետ արել են: Մեզ հետ զրույցում Վարդանյանը նշեց, որ հումոր անել սիրում է,  հումոր անողներին էլ բարձր է գնահատում, սակայն, միեւնույն ժամանակ, զզվում է  «տափակ հումորներից»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանն էլ այսօր որոշել էր կատակ անել լրագրողների համար: Պարզվում է, նա որոշել էր զանգել լրագրողներին եւ հրավիրել ասուլիսի: Հետո մտադրությունից հետ էր կանգնել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ինքը՝ Մովսիսյանը:

Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, թե առհասարակ զգույշ է, եւ չի խաբվում: Ինչպես ինքն է վստահեցնում՝ ամեն ինչ անում է, որպեսզի չհավատա ապրիլմեկյան ստերին: Այս տարի սակայն տիկին Զոհրաբյանին դա չի հաջողվել. ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանին այսօր դա հաջողվել է։

«Ես ընդհանրապես շատ զգույշ անձնավորություն եմ։ Հատկապես ապրիլի մեկին աշխատում եմ շատ զգոն լինել, որ չխաբվեմ։ Բայց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը մի լավ խաբեց ինձ։ Բանն այն է, որ ԲՀԿ-ում ստեղծված աշխատանքային խումբը, որը մոնիթորինգ է անցկացնում ԲՀԿ տարածքային կառույցներում, ուղևորվել էր տարածքային մարզ։ Լյովա Խաչատրյանը զանգահարեց ու ասաց, որ աշխատանքային խմբի անդամներ Վահան Կարապետյանն ու Գրիգոր Գրիգորյանը Սևանի ճանապարհին ավտովթարի են ենթարկվել ու բոլորի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է»,- պատմեց Ն․ Զոհրաբյանը։

Վերջինս նշեց, որ Լյովա Խաչատրյանի պատմությունից անակնալի էր եկել՝ համարելով այն իրատեսական, կիսատ է թողել ԵԽԽՎ հայկական պատվիրակության աշխատանքային նիստը, «վայ էս ի՜նչ է եղել» վանկարկմամբ լքել է նիստը, զանգահարել Վահան Կարապետյանին՝ իմանալու որպիսությունը, սակայն նա  հեռախոսին չի պատասխանել: Մի քանի անգամ զանգահարելուց հետո Զոհրաբյանին հաջողվել է խոսել Կարապետյանի հետ: Վերջինս հայտնել է, որ իր հետ ոչ մի բան տեղի չի ունեցել, եւ նստած թեյ է խմում: