տուն Լուրեր Քաղաքական գործիչների, ազատամարտիկների նկատմամբ հարձակումները քստմնելի երևույթներ են. ՍԴՀԿ

Քաղաքական գործիչների, ազատամարտիկների նկատմամբ հարձակումները քստմնելի երևույթներ են. ՍԴՀԿ

107
0

timthumb

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել` վերջին շրջանում բռնությունների դեպքերի վերաբերյալ. «Ընդամենը մի քանի օրվա մեջ տեղ են ունենում հարձակումներ քաղաքական գործիչների, ազատամարտիկների նկատմամբ, ինչը, բնականաբար, ոչ միայն դատապարտելի, այլև իր բնույթով քստմնելի երևույթներ են: ՍԴՀԿ-ն համոզված է, որ, անկախ քաղաքական տարաձայնություններից, յուրաքանչյուր հարց պետք է լուծվի միայն և միայն քաղաքակիրթ ու երկխոսության ճանապարհով: Ուժի գործադրումների ժամանակն այլևս վաղուց անցել է:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը հույս է հայտնում, որ իրավապահ մարմիններն օր առաջ կբացահայտեն տեղի ունեցածը, իսկ կատարողներն ու պատվիրատուները պետք է դատապարտվեն օրենքի ամբողջ խստությամբ: Անպատժելիությունը, հանցագործությունների չբացահայտումը միայն և միայն նոր հանցագործություններ է ծնում, որն էլ վերաճում է անվերջ մի շղթայի»: