տուն Լուրեր Քաղաքական դաշտում մենք գործընկերներ չունենք

Քաղաքական դաշտում մենք գործընկերներ չունենք

97
0

5747403

Մենք քաղաքական դաշտում գործընկերներ չունենք, մեր գործընկերը ընդդիմադիր հանրությունն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

«Հիմնականում ովքեր այսօր գործում են քաղաքական դաշտում, սպասարկում են գործող համակարգին, որն ունի Սերժ Սարգսյանի դիմագիծը: Մենք ոչ մեկի հետ համագործակցելու եզրեր չունենք: Բոլոր նրանք, ովքեր չեն պատրաստվում դատապարտել այս համակարգը և նրա պարագլուխներին, նաև այդ կուսակցությանը դատի տալու և նրանց ճանաչելու որպես ապօրինի հանցագործների, մենք ոչ մեկի հետ համագործակցելու եզրեր չունենք»:

Փոստանջյանը նաև ընդգծեց, որ իրենց խնդիրը գործող համակարգը տապալելն է. «Մեր ողջ խնդիրը կայանում է նրանում, որպեսզի մենք հիմնահատակ տապալենք այս համակարգը, որը չպետք է ունենա այդ գործակալական ցանցը, որը չպետք է ունենա նախորդ իշխանության հետ կապերը, և մենք այդտեղ ենք տեսնում մեր պայքարը և գտնում ենք, որ այդտեղ դեռ գործընկերներ չունենք»: