տուն Լուրեր Քաղաքագետը` ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծման մասին (տեսանյութ)

Քաղաքագետը` ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հրթիռակոծման մասին (տեսանյութ)

125
0

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝  Նահանգների կողմից՝ տասնյակ հեռակառավարվող հրթիռներով Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի ավիաբազաներից մեկին հասցված հարվածը նախազգուշական էր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետը՝  խոսելով Սիրիայում ստեղծված իրավիճակից:

«Բավական գրագետ կազմակերպված եւ իրականացված հարված էր. ինչո՞ւ, որովհետեւ նախ՝ հարվածից առաջ զգուշացվել է ռուսական կողմը, ինչպես նաեւ տարածաշրջանում Միացյալ Նահանգների դաշնակիցները: Բացի դա, հարվածն իրականացվել է այնպես, որ հնարավորինս քիչ մարդկային կորուստներ լինեն»,- ասաց փորձագետը:

Նկատենք, որ ԱՄՆ-ի այս քայլը, ըստ էության, պատասխանն էր այս շաբաթվա ընթացքում Սիրիայում քիմիական զենքի գործադրմամբ հարձակմանը, որի հետևանքով տասնյակ խաղաղ բնակիչներ էին զոհվել: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ խստորեն քննադատել և մարդկության դեմ ուղղված վիրավորանք էր որակել տեղի ունեցածը՝ դրա  հետեւում տեսնելով Սիրիայի իշխանություններին:

Փորձագետը, սակայն, համոզված է՝ իրավիճակի սրացում չի սպասվում:

«Ռուսաստանը չի գնա սրացման, կլինեն կտրուկ հայտարարություններ, սակայն հարցը կտեղափոխվի դիվանագիտական հարթակ»,- նշեց փորձագետը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: