Իրականում ԲՀԿ-ն, եթե ոչ առաջին, ապա երկրորդ ընդդիմադիր ուժը կարող է լինել,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը: ՀԱԿ-ը, ըստ քաղաքագետի, ունի այն գաղափարախսական հիմքը, որը չունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և ընդդիմադիր դաշտի մյուս քաղաքական ուժերը:
«ԲՀԿ-ն, բնականաբար, կհաստատվի որպես առանցքային ընդդիմադիր ուժ: Հայաստանի Հանրապետական կուսակցության ամենաառաջին զգացողությունը երևի, զարմանքն է եղել: Բնականաբար, նրանք չէին սպասում, որ զարգացումներն իրենց համար այդքան դրական ընթացք կունենան»,- ասաց քաղաքագետը և շարունակեց.
«Քաղաքականության մեջ քաղաքական ուժերը շատ հաճախ հաջողության են հասնում ոչ թե իրենց սեփական քայլերի արդյունքում, այլ հակառակ քաղաքական ուժի ոչ ճիշտ հաշվարկի հետևանքով: ԲՀԿ-ն ճիշտ չհաշվարկեց այն հետևանքները, որ կարող էր ունենալ այն դիրքորոշումը, որը նա որդեգրել էր»: