տուն Լուրեր Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներն ու գրությունները մշտական ուշադրության կենտրոնում են

Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումներն ու գրությունները մշտական ուշադրության կենտրոնում են

100
0

 1449b42e2dd359bdf2381fdd6d2e19800efe6f08

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից հունվարի 25-29-ը ստացվել է 2316 դիմում և գրություն: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա քաղաքացիների դիմում-գրությունները համապատասխան իրավասու կառույցներին վերահասցեագրելու նպատակով: Դիմում-գրություններին համապատասխան ընթացք տալու ժամկետների ոչ մի խախտում չի արձանագրվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն