տուն Լուրեր Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների ու գրությունների օգոստոս ամսվա վիճակագրություն

Քաղաքացիների և իրավաբանական անձանց դիմումների ու գրությունների օգոստոս ամսվա վիճակագրություն

72
0

2

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիներից ու իրավաբանական անձանցից ընթացիկ տարվա օգոստոս ամսին ստացվել է 11250 դիմում և գրություն: Այդ առնչությամբ տրվել են հանձնարարականներ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում դիմումներում և գրություններում բարձրացված հարցերին պատշաճ լուծում տալու, իսկ եթե դրանք քաղաքապետարանի կամ վարչական շրջանների լիազորություններից դուրս են, ապա քաղաքացիների դիմում-գրությունները համապատասխան իրավասու կառույցներին վերահասցեագրելու նպատակով: Դիմումների և գրությունների վերաբերյալ տրված հանձնարարականների կատարողականը կազմել է 100 տոկոս: Սահմանված ժամկետների շեղման ոչ մի դեպք չի արձանագրվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն