տուն Լուրեր Քաղաքացին վնասել է բազկերակները

Քաղաքացին վնասել է բազկերակները

85
0

default

Սեպտեմբերի 7-ին, ժամը 19:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի  Բաբաջանյան փողոցի 149-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը (1967 թ. ծնված Հ. Տ. ) ինքնասպանություն գործելու նպատակով վնասել է բազկերակները:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. պարզվել է, որ Հ. Տ.-ը վնասել է բազկերակները:

Շտապօգնության աշխատակիցները քաղաքացուն տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն, իսկ ԱԻՆ ՃԿԱԿ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը տրամադրել է հոգեբանական աջակցություն: