Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13.06-ին, ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Չինչին գյուղի «Տանձուտ» կոչվող հանդամասում նկատվել է գյուղի բնակիչ Խ. Կ.-ի դին, որին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին՝ ժամը 10.10-ին, վերսկսվել է Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ Խ. Կ-ն (1934 թ. ծնված) որոնողական աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել 10 փրկարար:
Փրկարարները «Սղնախի քար» կոչվող հանդամասից մինչև «Անտոնյանների աղբյուր» կոչվող հանդամաս և Շահնիոլ» հանդամասը (մոտ 20 կմ շառավղով) իրականացրել են որոնողական աշխատանքներ: Եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 15 ոստիկան և 10 բնակիչ՝ գյուղապետ Կ. Դ.-ի գլխավորությամբ: Հիշեցնենք նաև, որ հուլիսի 26-ին՝ ժամը 12.42-ին, տեղեկատվություն է ստացվել, որ ս.թ. հուլիսի 24-ին Տավուշի մարզի Չինչին գյուղի 1-ին փողոցի թիվ 38 տան բնակիչ Խ. Կ-ն (1934 թ.ծնված) դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացվում են որոնողական աշխատանքներ: Փրկարարները «Գյուրջինանց յալը» կոչվող հանդամասում մոտ 10 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ: Որոնողական աշխատանքներին մասնակցել են 16 ոստիկան և 20 տեղի բնակիչ: Ժամը 20.18-ին մթության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են:
Հուլիսի 27-ին՝ ժամը 08.00-ին, դեպքի վայր են մեկնել 10 փրկարար և ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Ներքին Կարմրաղբյուրի խմբից 20 ծառայող: Ժամը 08.42-ի դրությամբ դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական ջոկատից 10 փրկարար և ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի Ներքին Կարմրաղբյուրի խմբից 20 ծառայող, Այգեպարի և Մովսեսի խմբերի 40 փրկարարական ծառայողներ: Փրկարարները «Տանձուտ» կոչվող հանդամասում մոտ 25 կմ շառավղով իրականացրել են որոնողական աշխատանքներ: Ժամը 13.59-ին եղանակային պայմաններից ելնելով ժամանակավորապես դադարեցվել են որոնողական աշխատանքները: Որոնողական աշխատանքներին մասնակցել են ՔՊ ուժերի հավաքական կենտրոնի 60 փրկարարական ծառայողներ, 20 ոստիկան, 25 տեղի բնակիչ: