ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր ժամը 16.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում՝ «Երևան» ԲԿ-ի մոտակայքում քաղաքացին ձկնորսության ժամանակ ընկել է լիճը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` քաղաքացին (մոտ 40 տ., այլ տվյալներ պարզ չեն) տեղի ուժերով դուրս է բերվել և տեղափոխվել «Արմենիա» ԲԿ:
ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: