Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր 5:30-ին ոստիկանությունը ուժ էր կիրառել Բաղրամյան պողոտայում նստացույց կազմակերպած քաղաքացիների, ինչպես նաև լրագրողների վրա: Azatutyan փոխանցմամբ՝ լրագրողների վրա հարձակմամբ հատկապես աչքի են ընկել քաղաքացիական հագուստով անձինք, որոնք թիրախավորված հարձակվել են լրագրողների վրա, ջարդել տեսանկարահանող տեխնիկան, բռնագրավել տեսանկարահանող սարքերի չիպերը:
Մասնավորապես բերման են ենթարկվել Գալա հեռուստանընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանը, PanARMENIAN.net-ի ֆոտոլրագրող Կարապետ Սահակյանը, News.am-ի լրագրող Արսեն Սարգսյանը, Hetq.am-ի լրագրողներ Անի Հովհաննիսյանն և Հրանտ Գալստյանը:
Նշենք, որ բերման ենթարկված լրագրողների ցուցակը համալրվում է: