Բրիտանական ռազմաօդային ուժերի Puma Mk 2 ուղղաթիռը կործանվել է աֆղանական Քաբուլում ՆԱՏՕ-ի ռազմակայանում վայրեջք կատարելիս: Կա 5 զոհ և նույնքան էլ վիրավոր, հաղորդում է Skypnews-ը:
Այս պահին հայտնի է, որ կործանումը ռազմական գործողությունների հետևանք չի եղել: Երկրի ՊՆ ներկայացուցչի հաղորդմամբ` դժբախտ պատահարի հավանականությունը նույնպես քննվում է: