Աֆղանստանի մայաքաղաք Քաբուլում պայթյունի հետևանքով տուժել է զինվորականներին տեղափոխող ավտոբուսը: Պայթուցիկ սարքը ենթադրաբար գործարկվել է մահապարտ ահաբեկչի կողմից: Այս մասին հայտնում է BBC-ին:
«Մահապարտը հարձակվել է աֆղանական ազգային բանակի ավտոբուսի վրա: Կան զոհեր: Նրանց թիվը կպարզվի ավելի ուշ», — իր թվիթերյան էջում գրել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Զահիր Ազիմին:
Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել են «Թալիբան» շարժման գրոհայինները:
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Թալիբան» շարժման գրոհայինները սպասնել են Աֆղանստանի Գերագույն դատարանի քարտուղարության ղեկավար Աթակիլա Ռավուֆային և երկրի հարավում աշխատող նվազագույնը 12 սակրավորի: