Երևանի թիվ 127 ավագ դպրոցի բակում երկու աշակերտի կողմից կատարված մտահոգիչ միջադեպի (ինքնավնասման փորձ) առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտնում է, որ տվյալ դպրոցում անհրաժեշտ է կատարել ուսումնական և դաստիարակչական գործընթացի համապարփակ ուսումնասիրություն՝ ծնող-ուսուցիչ-աշակերտ հարաբերությունների, սովորողի վարքագծի և մանկավարժական մոտեցման տեսանկյունից:
Նախարարությունը հիշեցնում է, որ դպրոցի տնօրենը հրավիրվել էր նախարարություն՝ ներկայացնելու համապատասխան պարզաբանում միջադեպի շարժառիթների և դրան առնչվող հանգամանքների վերաբերյալ:
Խնդիրը նախատեսվում է առաջիկայում քննարկել նաև դպրոցի մանկավարժական խորհրդի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն ԿԳՆ ներկայացուցիչները:
ԿԳՆ-ը վստահեցնում է, որ խնդիրը գտնվում է նաև իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում: