տուն Լուրեր ԿԳՆ-ն լսել է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ ձայնագրությունները

ԿԳՆ-ն լսել է դպրոցների և մանկապարտեզների տնօրենների հետ ձայնագրությունները

127
0

KGN

«Նախարարությունը տեղյակ է համացանցում տարածված ձայնագրությունից, զեկուցագրով ներկայացվել է նախարարին կամ այս պահին նախարարի պարտականությունները կատարողին, արձագանքների մասին դեռեւս որեւէ մեկնաբանությամբ չենք կարող հանդես գալ: Առաջիկայում մենք հստակ կտեղեկացնենք»: Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը, անդրադառնալով համացանցում տարածված այն ձայնագրություններին, որտեղ հստակ լսվում է, թե ինչպես են դպրոցների և մանկապարտեզների որոշ տնօրեններ ցուցակներ հավաքում ՀՀԿ-ի համար:

Հարցին, թե  արդյո՞ք այս ամենը պայմանավորված չէ այն հանգամանքով, որ ԿԳ նախարարությունը հետևողական չէ եւ չի վերահսկում դպրոցներում իրավիճակը, Լուսինե Մարգարյանն ասաց. «Ձայնագրության մասին տեղյակ ենք, եւ առաջիկայում մենք ձեզ կտեղեկացնենք»:

Ի դեպ, ԿԳ դաշնակցական նախարար Լեւոն Մկրտչյանն արձակուրդ է վերցրել եւ զբաղված է նախընտրական քարոզարշավով:

Հիշեցնենք, որ  այսօր Sut.am կայքի կողմից հրապարակվեց  ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում. ձայնագրություններ հոդվածը:

Հրապարակման հեղինակները զանգահարել հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների 136 տնօրենների և, ներկայանալով Հանրապետականի շտաբից, հարցուփորձ անել հավաքագրվող ցուցակների մասին:

Ձայնագրություններում լսվում է, թե ինչպես են հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող 84 դպրոցների և 30 մանկապարտեզների տնօրենները մանրամասն պատմում իրենց հավաքագրած ցուցակների մասին: