ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2016 թվականին իրականացնելու է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ հիմնական կրթություն ստանալու հնարավորության ընդլայնմանն ուղղված ծրագրեր:
Այդ ուղղությամբ աշխատանքների իրականացումն ընդգրկված է կառավարության 2016 թվականի գերակա ծրագրերի թվում: Մասնավորապես, նախատեսվում է վերահրատարակել ազգային փոքրամասնությունների դպրոցների համար 4 անուն դասագրքեր (եզդիերեն): Բացի այդ, կազմակերպվելու է հանրակրթական դպրոցների եզդիերենի 20 և քրդերենի 16 ուսուցիչների` ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների վերապատրաստում: