ԿԳՆ-ն ուսուցիչների վերապատրաստումների ծրագրում նախատեսում է այնպիսի հմտությունների փոխանցում, որը թույլ կտա լուծել մի շարք խնդիրներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարի խոսքով՝ այս ակումբները, լեզվի դասընթացներից բացի, նախատեսված են նաև բանակցելու, բանավիճելու հմտությունները զարգացնելու համար։ «Մեր հասարակության շրջանում նման հմտությունների պակասը կա, ինչը երբեմն հանգեցնում է համակեցության կանոնների խախտման և տարբեր բարքերի սերմանման։ Մենք կարծում ենք, որ այս մեթոդների կիրառումը թույլ կտա տասնամյակներով սերմանված արատներից հրաժարվել»։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ ակումբներում ուսուցանումը տեղի է ունենում հենց Բրիտանիայում մշակված մեթոդներով, քանի որ դրսում օտար լեզվի դասավանդման մեթոդաբանությունն ավելի զարգացած է։ «Ուսուցիչներից մեկն անգամ ասաց, որ այդ ակումբներում սովորածը տեղափոխում է դասարան, ինչը կարևոր է անգլերենի զարգմացման առումով։ Մենք գիտենք, որ լեզուների դասավանդումը ոչ բարձր մակարդակի վրա է այսօր Հայաստանում, մնացած առարկաների առումով ևս կարող ենք նույնն ասել։ Այս բոլոր պրոցեսները զուգահեռ պետք է առաջ տանենք»,- շեշտեց նախարարը։