2015թ.-ի ամենասպասված պրեմիերաներից մեկը կայանալու է մարտի 11-ին: Համաշխարհային էկրաններ է բարձրանալու Ռոն Հովարդի «Ծովի սրտում» (անգլ.՝ In the Heart of the Sea) ֆիլմը:
Այն հիմնված է իրական պատմության վրա: 1819թ.-ին ամերիկյան «Էսեքս» նավը դուրս էր եկել կետի որսի, սակայն իրադարձությունները զարգացան անկանխատեսելի սցենարով: Այն ենթարկվեց ահռելի կաշալոտի հարձակման: Նավաստիները ստիպված եղան փրկվել նավակներով:
Սննդի պակասի պատճառով նրանք կորեցին մարդկային դեմքը՝ հարկադրված լինելով դիմել կանիբալիզմի՝ մարդակերության: