տուն Լուրեր Կերչի քոլեջում մարդկանց կրակած ուսանողը ինքնասպան է եղել

Կերչի քոլեջում մարդկանց կրակած ուսանողը ինքնասպան է եղել

106
0

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն շարունակում է Կերչի պոլիտեխնիկ քոլեջում փաստով քրեական գործի նախաքննությունը:

«Առայժմ հայտնի է 17 զոհի  մասին: Աճյունների նախնական զննությունը խոսում է այն մասին, որ նրանք զոհվել են հրազենային վնասվածքներից: Օպերատիվ կերպով պարզվել  է երիտասարդ մարդու ինքնությունը, որը  քոլեջ է եկել միջադեպից անմիջապես առաջ, որը, տեսանյութերից ելնելով, ձեռքում զենք է պահել: Նա քոլեջի 4-րդ կուրսի ուսանող 18-ամյա Վլադիսլավ Ռոսլյակովն է: Նրա մարմինը՝ հրազենային վիրավորումով, հայտնաբերվել է քոլեջի շինություններից մեկում»,- պատմել են քննչական կոմիտեից:

Ըստ նախնական տեղեկատվության՝ հրաձգությունից հետո ուսանողն ինքնասպանություն է գործել:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, չորեքշաբթի կեսօրին Կերչի պոլիտեխնիկ քոլեջում պայթյուն էր որոտացել: Ավելի ուշ քոլեջում հրաձգություն և պայթյուն է իրականացրել  նույն հաստատության ուսանողը, որը  ինքնասպանություն է գործել: Վերջին տվյալներով՝ զոհվել է 18  մարդ: