տուն Լուրեր Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում. լուսանկարներ

Կերատոկոնուսի բուժում cross-linking մեթոդով Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում. լուսանկարներ

194
0

1

Կերատոկոնուսը բավականին տարածված հիվանդություն է մեր տարածաշրջանում և վաղ ախտորոշումը շատ կարևոր է այն կանխելու համար:

Սկսած 2008 թ-ից՝ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում՝ <<Նորագույն ախտորոշման և լազերային վիրաբուժության>> բաժանմունքում, բաժանմունքի վարիչ, բ.գ.թ.Ելենա Մալայանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ կեռատոկոնուսի բուժումը իրականացվում է եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինքինգի (cross-linking) միջոցով: Արդյունքները ավելին են, քան անգամ սպասվում էր: Մեծամասնության դեպքերում հաջողվեց ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը և խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից,այլ նաև զգալիորեն լավացնել տեսողությունը:
Cross-linking-ը կատարելապես նոր մեթոդ է, որը թույլ է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը:
Այն ընդունված չափանիշներին համապատասխանող անվտանգ ընթացակարգ է, որը կարելի է կիրառել հիվանդության միայն սկզբնական փուլում: Հատուկ մշակված լազերային ճառագայթումը հնարավորություն է ընձեռում դանդաղեցնել, երբեմն նույնիսկ դադարեցնել կերատոկոնուս հիվանդության զարգացումը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:
Միջամտության արդյունքում ամրանում է եղջերաթաղանթը, ինչը դանդաղեցնում է կենտրոնում դրա հետագա բարակացումը ու կորացումը: Այսպիսով կանգ է առնում կերատոկոնուսի զարգացումը և աչքի բեկումը մնում է կայուն:
Այսօր արդեն բազմաթիվ հիվանդներ ամբողջ աշխարհում օգտվել են քրոսլինքինգի մեթոդից: 8 տարիների ընթացքում կենտրոնում կատարված դիտարկումների արդյունքները ապացուցում են տեսողության զգալի աճ ավելի քան 85% դեպքերում: Բուժումից 6 ամիս անց 80% հիվանդների մոտ նվազում է աստիգմատիզմը, 92%-ի մոտ հաջողվել է կայունացնել հիվանդության ընթացքը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:
Մանրամասն տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել.+374 10 35-49-81 համարով:

2 9cd59171-12b7-4557-91d0-60b7775bfa0c