տուն Լուրեր Կենտրոնում, Էրեբունիում և Նորք Մարաշում ջուր չի լինի

Կենտրոնում, Էրեբունիում և Նորք Մարաշում ջուր չի լինի

99
0

ջուր111

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 13-ի ջրանջատումների մասին.

1.          Ժամը 09.00-24.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Կիլիկիա և Նորագյուղ թաղամասերի, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի և խճուղու ջրամատակարարումը:

2.          Ժամը 10.00-18.00 կդադարեցվի.

·     Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի, Սասունցի Դավթի փող. 70/1, 70/2, 70/3, Խորենացի փող. 107-ից-235 համարների,  Սարի Թաղի 1-10 շարքերի,

·     Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու փողոցի, Քրիստափորի փող. 100-ից-174, Ծխախոտագործների փող. 45-ից-117 համարների ջրամատակարարումը:

3.         Ժամը 09.00-24.00 կդադարեցվի Նորք-Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

 «Երևան Ջուր» ՓԲԸ