Երևանի Կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա: Այս մասին Օպերայի տարածքում սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնի վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։
«Երևանի կենտրոնը մեքենաների համար չէ, Երևանի կենտրոնը պետք է դառնա քաղաքացիների, հետիոտների համար։ Հիմիկվանից ասում եմ՝ Կենտրոնում ավտոկայանատեղերի վճարը պետք է թանկանա»,- ասաց նա։
Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ հիմա մարդիկ օրական վճարում են ընդամենը 35 դրամ։