տուն Լուրեր Կենսաթոշակային քարտ

Կենսաթոշակային քարտ

85
0

news (4)

Առաջարկելով ծառայությունների հնարավորինս ամբողջական փաթեթներ՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ առաջարկում է պլաստիկ քարտերի տարաբնույթ տեսականի 4 արժույթներով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ Ռուբլիով: Քարտերի տեսականու ընտրությունը Բանկի մասնագետների կողմից կատարվել է հաշվի առնելով հաճախորդների պահանջարկը, նախասիրությունները և տեղական ու միջազգային շուկայի զարգացումները:
Մեծ պահանջարկ գտած ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ քարտերից է Կենսաթոշակային քարտը, որը առանձնանում է բազմաթիվ առավելություներով: Կենսաթոշակային քարտերը լինում են ԱրՔա կամ Visa տեսակի, տրամադրվում են լիովին անվճար, կանխիկացումը և´ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ բանկոմատներից, և´ մասնաճյուղերից անվճար է, իսկ քարտի վրա առկա մնացորդի դիմաց հաշվարկվում է 5% տարեկան տոկոսադրույք, ավելին, հարկ չէ կանգնել հերթերում առաջին օրն իսկ կոնսաթոշակը ստանալու համար. Բանկը իր միջոցներից յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը փոխանցում է կենսաթոշակը քարտին, որի մասին էլ տեղեկացնում է անվճար SMS հաղորդագրույան միջոցով:
Ավագ սերունդի կյանքն ավելի թեթև և անակնկալներով լի դարձնելու համար ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ առիթները բաց չի թողնում, ինչպես եղավ ավանդույթ դարձած ամանորյա միջոցառումը, որի շրջանակներում Բանկի կենսաթոշակային քարտերից օգտվող կենսաթոշակառուներից պատահականության սկզբունքով ընտրվեցին 20 կենսաթոշակառուներ և նրանց քարտային հաշիվներին փոխանցվեց 13-րդ կենսաթոշակ: