ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված է 465.550 կենսաթոշակառու, որից տարիքային՝ 307.449, հաշմանդամության՝ 129.204, Կերակրողին կորցնելու դեպքում՝ 10.661, արտոնյալ պայմաններով՝ 2.644, երկարամյա ծառայության՝ 823, մասնակի՝ 14.769:
Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ծերությաննպաստ ստացողների թվաքանակը կազմում է 3.768, հաշմանդամությաննպաստ ստացողների թվաքանակը՝ 49.302, կերակրողին կորցնելուդեպքում նպաստ ստացողների թվաքանակը՝ 12.014, իսկ խնամքինպաստ ստացողների թվաքանակը՝ 12.176 անձ:
2016 թվականի առաջին կիսամյակում մայրության նպաստ է նշանակվել10.375 անձի, իսկ երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ 19.017 անձի:
2016 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության միջոցով հանրությանըվճարվել է 151,105,511.1 հազ. դրամ, որից՝
1) աշխատանքային կենսաթոշակներ՝ շուրջ 110,776,845.5 հազ. դրամ,
2) ուժային մարմինների կողմից նշանակված զինվորականկենսաթոշակներ՝ 11,754,742.2 հազ. դրամ,
3) պարգևավճարներ՝ 5,805,198.8 հազ. դրամ,
4) ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքումնպաստներ՝ շուրջ 6,806,126.8 հազ. դրամ,
5) մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ՝ 1,243,263.2 հազ.դրամ,
6) չաշխատող անձի մայրության նպաստ՝ 1,311,698.3 հազ. դրամ,
7) երեխայի ծննդյան միանվագ նպաստ (ներառյալ՝ ընտանեկանդրամագլուխը)՝ շուրջ 4,648,850.0 հազ. դրամ և այլն:
Հաշվետու ժամանակահատվածում կարգապահական տույժ է կիրառվելԾառայության 18 աշխատակիցների նկատմամբ, որից խիստնկատողություն՝ 1, նկատողություն՝ 16, նախազգուշացում՝ 1: 2015թվաքանակի նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է 9:
Հաշվետու ժամանակահատվածում Ծառայության կողմից իրականացվածաշխատանքների արդյունքում հայտնաբերվել է շուրջ 58,500.0 հազ.դրամ ոչ իրավաչափ վճարում, ՀՀ պետական բյուջե է վերականգնվելշուրջ 10,300.0 հազ. դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ինտեգրված սոցիալականծառայությունների տարածքային կենտրոնների միասնականընդունարաններում ներկայացվել է 81.405 դիմում, որից միայն 35.083դիմում ուղղված է եղել Ծառայության տարածքային բաժիններին: