Կենգուրուներն, ինչպես և մարդիկ, ամենօրյա կյանքում օգտվում են վերին վերջույթներից, սակայն նրանք, հիմնականում, ձախլիկ են: Current Biology ամսագրում հրապարակված հոդվածում գիտնականները նշում են, որ նման երևույթ նկատվում է միայն կապիկների մոտ:
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի գիտնական Եգոր Մալաշիչևն այս հարցը սկսել է ուսումնասիրել դեռ 10 տարի առաջ: Կենգուրուների մոտ նա նկատել է ձախ թաթի օգտագործման հաճախությունը : Գիտնականն ասել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել կենգուրուների ուղեղը, քանի որ այն զգալի տարբերվում է կաթնասունների ուղեղից: