Ձկների, թռչունների, կաթնասունների և այլ տեսակի կենդանիների թիվը վերջին 40 տարում զգալի կրճատվել է։ 1970-2010 թվականներին անցկացված հաշվարկները ցույց են տալիս, կենդանիների թվականը նվազել է 52 տոկոսով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին։
1970-2008 թվականին նվազումը կազմել էր 28 տոկոս։ «Այս վնասը բնության համար առայժմ աղետալի չէ, սակայն դա այն բանի հետևանքն է, թե ինչպես ենք մենք կազմակերպում կյանքը», — ասել է Լոնդոնի կենդանաբանական միության նախագահ Քեն նորիսը։
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարկո Լամբերտինի խոսքերով՝ շատ կարևոր է չուշանալ ստեղծել այն ապագան, որում ապրելու են մարդիկ և բարգավաճելու բնության հետ ներդաշնակության պայմաններում։
«Բնության պաշտպանությունը միայն վայրի տեղանքների պաշտպանությունը չէ, այլ նաև մարդու ապագայի պաշտպանությունն է։ Իրականում դա մեր գոյատևման հարցն է», — ասել է նա։