տուն Լուրեր Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կսկսվեն. քաղաքապետը կարգադրություն է ստորագրել

Կենդանաբանական այգում ուսումնասիրություններ կսկսվեն. քաղաքապետը կարգադրություն է ստորագրել

74
0

Երեւանի քաղաքապետի նոյեմբերի 23-ի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է վերհանել եւ ուսումնասիրել Երեւանի կենդանաբանական այգու գործունեության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քննարկել կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր:

Աշխատանքային խումբը կազմված է հետեւյալ անձանցից.

Աշխատանքային խմբի ղեկավար՝

Էմին Թորոսյան — Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Աշխատանքային խմբի անդամներ՝

Եղիշե Սարգսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի տեղակալ,

Սեդա Կոտոլիկյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության կազմակերպությունների եկամուտների և ծախսերի և մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ,
Կարինե Դանիելյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության նորմատիվ ակտերի մշակման և իրավական փորձաքննության բաժնի պետ
Գոռ Մուրադյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության կազմակերպման բաժնի պետ
Գայանե Անտոնյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի տեղակալ
Սամվել Գևորգյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության, շինարարության և բարեկարգման բաժնի առաջատար մասնագետ

Խմբի աշխատանքներին կարող են ներգրավվել շահագրգիռ անձինք եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կենդանաբանական այգում ուսումնասիրությունները պետք է տեւեն նոյեմբերի 26-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը:

Նշենք, որ վերջին շրջանում եւ հերթական անգամ մթնոլորտը շիկացել է Կենդանաբական այգու եւ դրա տնօրեն Ռուբեն Խաչատրյանի շուրջ: Այգու նախկին ու ներկա մի խումբ աշխատակիցներ պահանջում են նրա հրաժարականը: Այսօր հայտնի դարձավ, որ այգում անկել է երկու կոկորդիլոսներից մեկը: Կարճ ժամանակ առաջ զեբրն էր թունավորվել մկնդեղով: Տնօրեն Ռուբեն Խաչատրյանը դրանում դիտավորություն էր տեսել: Գործով զբաղվում են իրավապահաները: Կենդանաբանական այգու տնօրենը նաեւ ասել էր, թե առաջարկել է, որ Երեւանի քաղաքապետարանը ստուգումներ անցկացնի ու եթե պարզվի, որ առկա են խոշոր խախտումներ, ինքը պատրաստ է հրաժարական տալ: