Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախօրեին Ռուսաստանի Կեմերովոյի մարզում «Ձմեռային բալենի» առևտրաժամանցային կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի հետեւանքով զոհերի թիվը արդեն հասել է 53-ի։
Araratnews.am-ին ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացրին, որ այս պահին դեսպանությունը ճշտում է՝ տուժածների մեջ կա՞ն արդյոք ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր, թե՞ ոչ:
Նշենք, որ 12 մարդ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 16 մարդ անհետ կորած է համարվում։ Հրդեհի ժամանակ փլուզվել են ներսում գործող 2 կինոսրահները:
Էմմա ՀՈՎՍԵՓՅԱՆ