տուն Լուրեր Կեմերովոյի հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան հայեր. ԱԳՆ

Կեմերովոյի հրդեհի հետևանքով տուժածների մեջ կան հայեր. ԱԳՆ

118
0

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջի միջոցով տեղեկացնում է, որ ՌԴ–ում Հայաստանի դեսպանատան նախնական տվյալներով` նախօրեին ՌԴ Կեմերովո քաղաքի «Զիմնյայա Վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժածների շրջանում կան հայեր: Բալայանը խոստացել է տրամադրել հավելյալ ինֆորմացիա։

Հիշեցնենք, որ կիրակի ՌԴ Կեմերովայի առևտրային կենտրոնում հրդեհ էր բռնկվել։ Զոհերի մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ հրդեհը բռնկվել է առևտրի կենտրոնի այն հատվածում, որտեղ գտնվում էր կինոթատրոնն ու մանկական խաղահրապարակը։

Վերջին տվյալների համաձայն` Կեմերովոյի առևտրի կենտրոնում բռնկած հրդեհի հետևանքով անհետ կորածների թիվը հասնում է մոտ 70-ի։ Այլ տվյալների համաձայն` 53 մարդ է զոհվել։