տուն ժամանց Շոու-բիզ Կեմերոն Դիասն ամուսնացել է եւ սպասում է առաջնեկին

Կեմերոն Դիասն ամուսնացել է եւ սպասում է առաջնեկին

120
0

Ամսվա սկզբին հոլիվուդյան դերասանուհի Կեմերոն Դիասն ամուսնացավ ռոք-երաժիշտ Բենջի Մեդենի հետ: 42-ամյա դերասանուհու եւ 32-ամյա Բենջիի համար սա առաջին ամուսնությունն է: Նրանք հանդիպում են դեռեւս 2014 թվականի մայիս ամսից:

Աստղային զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Բեվերլի Հիլզում գտնվող Դիազի առանձնատանը: Հրավիրվածների թվում են եղել բազմաթիվ հայտնի մարդիկ: Կեմերոնի հարսնաքույրերի դերում եղել են դերասանուհիներ Դրյու Բերիմորը, Նիկոլ Րիչին, ինչպես նաեւ Կեմերոնի անձնական օգնականը` Ջեսսի Լուտցը:

Ամուսնությունից ընդամենն օրեր անց հայտնի է դարձել, որ դերասանուհին սպասում է իր առաջնեկին: Այդ մասին տեղեկացրել են միջոցառումներից մեկի ժամանակ նրան նկատած ընկերները, որոնք պնդում են, որ դերասանուհին ողջ երեկո շոյում էր փորիկը եւ հրաժարվում ալկոհոլից: