Այսօր գումարած արտահերթ նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վիճակահանությամբ բաշխել է նաև հինգ քառակուսի մետրը գերազանցող թվով 343 արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը՝ հաշվի առնելով գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ տեղադրելու համար Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացված թվով 1460 հայտերը: