տուն Լուրեր Կեղծարարը կամավոր ներկայացել է ոստիկաններին

Կեղծարարը կամավոր ներկայացել է ոստիկաններին

75
0

զվարթնոց

ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, Կրասնոդար-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից կամավոր բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Սամսոն Գ.-ն, որը 2012թ. դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։