ՀՀ կառավարությունը վաղաժամկետ կդադարեցնի Արմավիրի մարզի Նորապատի համայնքի ղեկավարի լիազորությունները:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 11-ի նիստի օրակարգում:
Որոշման ընդունումը պայմանավորված է վերոհիշյալ համայնքի արդեն նախկին ղեկավար Սամվել Բադալյանի կողմից հրաժարական ներկայացնելու հանգամանքով, ինչի առնչությամբ համայնքի ավագանին 2015 թ. դեկտեմբերի 21-ին կազմել է արձանագրություն:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերոնշյալ համայնքում 2015-ի դեկտեմբերի 6-ին արդեն իսկ ընտրվել է այդ համայնքի նոր ղեկավար՝ համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու հետ միաժամանակ Նորապատի համայնքում արտահերթ ընտրություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայում է»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ: